Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան. Արայիկ Հարությունյան - RadioVan.fm

Онлайн

Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան. Արայիկ Հարությունյան

2020-09-28 00:02 , Политика, 1172

Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան. Արայիկ Հարությունյան

Ձեռագիրը նույնն է, բայց մասշատաբները անհամամետելի են

«Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ նաև՝ Թուրքիան»,-ժամը 22:00-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ուզում է հստակ հայտարարություն լինի համայն աշխարհին, որ Արցախի դեմ կռվում է ոչ Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դրա վառ ապացոււյցն այն է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է նաև թուրքական զինտեխնիկա:

«Ոչ միայն այսօր են օգտագործել, արդեն ամսից ավելի է ամեն օր իրականացնում են հետախուզական թռիչքներ։ F16-ները աշխատել են, Բայրագթար կոչվող անօդաչու թռչող սարքեր, որոնք թուրքական ռազմական ուժի գլուխգործոցն է կամ պարծանքն է՝ հիմանակնում օգտագործել են դրանք»,-ասաց Արցախի նախագահը՝ նշելով, որ ունեն փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть