Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ, որում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով՝ ցավալիորեն պատճառելով ռազմական և քաղաքացիական զոհեր:
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դեէսկալացնել իրավիճակը և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանել:
Անհապաղ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասված է Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։