Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց օրակարգում կա․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց օրակարգում կա․ Փաշինյան

2020-09-27 19:11 , Политика, 929

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց օրակարգում կա․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու համար ՀՀ Ազգային ժողովում գումարվել է հատուկ նիստ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

«Մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը»,-«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան վարչապետ նշեց, որ ինչպես միշտ, այսօր էլ օրակարգում այդ հարցը կա, բայց արդեն պետք է օրակարգից տեղափոխել քննարկումների սեղան։

«Այո՛, ինչպես մեր օրակարգում եղել է, այդպես էլ կա։ Մենք գնո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ, մենք նաև ձեր հարցից հետո հրապարակային պետք է շատ լրջորեն քննարկենք, և գործնականում հիմա գուցե հանրային քննարկում էլ սկսի։ Մենք հիմա քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները, և դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակ»,- նշեց վարչապետը։

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցով խորհրդարանում17:30-ին մեկնարկած հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

Лента

Рекомендуем посмотреть