Ով կարող է հանդիսանալ դոնոր․ տեղեկացեք - RadioVan.fm

Онлайн

Ով կարող է հանդիսանալ դոնոր․ տեղեկացեք

2020-09-27 18:14 , Общество, 1341

Ով կարող է հանդիսանալ դոնոր․ տեղեկացեք

Արցախա-ադրբեջանական սահմանին այսօր առավոտից ադրբեջանական զինված ուժերի նախաձեռնած լայնածավալ հարձակմամբ պայմանավորված՝ Արցախում և Հայաստանում արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով հայտարարվել է կամավոր դոնորության մասին։

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է` լինեք 18 տարեկան, լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք՝ արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90 զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ՝ 6 ամիս,

2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում՝ 6 ամիս,

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում)՝ 6 ամի։

Դոնորությանն առնչվող տեղեկատվությանը մանրամասն ծանոթացեք «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի հրապարակումից՝ հետևյալ հղումով։

Лента

Рекомендуем посмотреть