Եվրոպայի խորհրդի (կառույցին անդամակցում է 47 պետություն) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Ես խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն ռազմական սրվող իրադրության մասին ստացվող հաղորդագրություններից: Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի անդամներ Հայաստանին և Ադրբեջանին պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են խաղաղ եղանակով կարգավորել համակարտությունը, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանել:
Այս դժվար ժամին ես մտովի խաղաղ բնակիչների հետ են, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների, նրանց հետ, ովքեր ովքեր ևս մեկ անգամ իրենց ավելի խոցելի են զգում, տառապում են կոնֆլիկտից:
Եվրոպայի խորհրդի անունից ես անդամ երկու պետությունների իշխանություններին կոչ եմ անում անել առավելագույնը մարդկային կյանքերը փրկելու և ռազմական առճակատման մեջ չներքաշվելու համար: Ոչ մի ջանք չի կարելի խնայել հանուն այդ նպատակի:
Այս առումով մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկու երկրներին օգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությանը»,-ասված է Եվրախորհրդի պաշտոնական կայքում հրապարակված գլխավոր քարտուղարի հայտարարությունում։