Արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ թվիթերյան իր էջում գրելով․
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիան-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն կորցնողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները։ Եկեք կրենք կրակի դադարեցման պատասխանատվությունը»։
Karabağ’da, Ermeni Azeri güçleri arasında büyük çaplı çatışmalar oluyor.
Ülkemiz, bu yangına benzin döken taraf olmaktan vazgeçmelidir.
Bu savaşın kazananı olmaz!
Ama kaybedeni, Ermeni ve Azeri halkları olacaktır.
Ateşkesin sağlanması için sorumluluk alalım. @TC_Disisleri
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) September 27, 2020
Հիեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել:
Թուրքիայի նախագահի խորհրդականը տարածած հայտարարությամբ Հայաստանին է մեղադրել հարձակման մեջ։