Թուրքիան Հայաստանին մեղադրել է հարձակման մեջ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան Հայաստանին մեղադրել է հարձակման մեջ

2020-09-27 12:58 , Политика, 2497

Թուրքիան Հայաստանին մեղադրել է հարձակման մեջ

Թուրքիայից՝ ի դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի, հնչել է առաջին արձագանքն այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակման առնչությամբ: Այն որակվել է որպես «Հայաստանի կողմից հարձակում»։

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա: Հայաստանը հերթական անգամ խախտել է միջազգային իրավունքը և ցույց տվել, որ շահագրգռված չէ խաղաղության և կայունության մեջ:

Թուրքիան լիակատար աջակցում է Ադրբեջանին և պաշտպանում է նրա ինքնապաշտպանության իրավունքը»,-ասված է Էրդողանի խորհրդականի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ընթանում են թեժ մարտեր:

Հաղորդվել է Արցախի խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին։

Лента

Рекомендуем посмотреть