Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել Covid-19-ի պայքարում ներգրավված 100-ից ավելի բուժաշխատողներ - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել Covid-19-ի պայքարում ներգրավված 100-ից ավելի բուժաշխատողներ

2020-09-25 16:30 , Общество, 1026

Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել Covid-19-ի պայքարում ներգրավված 100-ից ավելի բուժաշխատողներ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ:

ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ:

«Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և դիմակայել այս ճգնաժամին»,-շնորհակալագրերը բուժաշխատողներին հանձնելիս ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար։

«Ցավոք, համավարակը չենք կարող համարել ավարտված և հաղթահարված, ուստի բոլորիս մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ հետագա աշխատանքների իրականացման ճանապարհին»,-հավելել է Էդուարդ Աղաջանյանը:

Лента

Рекомендуем посмотреть