Covid-19-ի 10 նոր դեպք՝ Արցախում - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի 10 նոր դեպք՝ Արցախում

2020-09-25 14:46 , Общество, 1070

Covid-19-ի 10 նոր դեպք՝ Արցախում

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 10 նոր դեպք է արձանագրվել, միաժամանակ առողջացել է 8 քաղաքացի։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть