392 նոր դեպք, 135 առողջացած, 2+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

392 նոր դեպք, 135 առողջացած, 2+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-25 14:43 , Общество, 1042

392 նոր դեպք, 135 առողջացած, 2+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 392 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 135 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 48 643 դեպք է արձանագրվել, որից 43 401-ը ապաքինված, 947-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3842 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 276 077-ի։

Лента

Рекомендуем посмотреть