Ֆրանսիական ընկերությունը կհսկի ՀՀ-ի ճանապարհների տեխնիկական որակը - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիական ընկերությունը կհսկի ՀՀ-ի ճանապարհների տեխնիկական որակը

2020-09-24 15:33 , Общество, 1070

Ֆրանսիական ընկերությունը կհսկի ՀՀ-ի ճանապարհների տեխնիկական որակը

Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը Հայաստանում ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք։ Համապատասխան նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։

««ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման թույլտվություն տրամադրելու մասին» նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

«Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть