ԵՄ-ն ՀՀ-ին 30 մլն եվրո կտա՝ Covid-19-ի հետևանքները մեղմելու համար - RadioVan.fm

Онлайн

ԵՄ-ն ՀՀ-ին 30 մլն եվրո կտա՝ Covid-19-ի հետևանքները մեղմելու համար

2020-09-24 15:31 , Экономика, финансы, 1755

ԵՄ-ն ՀՀ-ին 30 մլն եվրո կտա՝ Covid-19-ի հետևանքները մեղմելու համար

Նոր կորոնավիրուսի (Covid-19) բացասական հետևանքները մեղմելու նպատակով Եվրամիությունը (ԵՄ) Հայաստանին 30 մլն եվրո կհատկացնի։ Գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

Գործադիրի այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատման ներկայացնելիս՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ գումարը տրամադրվելու է բյուջետային աջակցության տեսքով, 24 միլիոն եվրոն միանվագ մասհանմամբ է տրամադրվելու՝ առանց որևէ նախապայմանների։

«Սա բացառիկ ծրագիր է և ուղղված է կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումներին: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրարգերից մեկն է, մենք ԵՄ գործընկերների հետ ևս երկու ծրագիր են քննարկում»,-նշել է փոխվարչապետը:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ Ծրագրով նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:

Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում, մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման համակարգի ներդրում։

Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։

Ծրագրով նախատեսված է նաև օգնել Կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝ COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ նոր կորոնավիրուսի դեմ այս պահին Հայաստանում բուժում է ստանում։ Մարտի 1-ից առ այսօր հիվանդությունը հաստատվել է 48 251 մարդու մոտ, որոնցից 43266-ը առողջացել են, 945-ը մահացել։ Ըստ առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսով հիվանդ 292 քաղաքացի էլ մահացել է այլ պատճառներով:

Лента

Рекомендуем посмотреть