374 նոր դեպք, 240 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

374 նոր դեպք, 240 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-24 15:02 , Общество, 1063

374 նոր դեպք, 240 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 374 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 240 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 48 251 դեպք է արձանագրվել, որից 43 266-ը ապաքինված, 945-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 292 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3913 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 272 235-ի։

Лента

Рекомендуем посмотреть