Թուրքիայի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։
Պարբերականը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։