Երևան-Սևան ճանապարհի ձախակողմյան որոշ հատված վաղվանից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու - RadioVan.fm

Онлайн

Երևան-Սևան ճանապարհի ձախակողմյան որոշ հատված վաղվանից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու

2020-09-22 17:21 , Общество, 1089

Երևան-Սևան ճանապարհի ձախակողմյան որոշ հատված վաղվանից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով:

Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

Лента

Рекомендуем посмотреть