«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համապետական հանրահավաք են նախաձեռնել - RadioVan.fm

Онлайн

«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համապետական հանրահավաք են նախաձեռնել

2020-09-22 17:19 , Политика, 875

«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համապետական հանրահավաք են նախաձեռնել

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայ Յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 8-ին՝ ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Երեք քաղաքական ուժի հայտարարությունում նշվում է, որ 2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ, սակայն անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։

Իշխանությունն, ըստ նշյալ ուժերի, ձախողել է ամենուրեք, վտանգված է երկրի զարգացման հեռանկարը, ուստի, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը՝ հանրահավաք է հրավիրվում։

Лента

Рекомендуем посмотреть