Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 12 նոր դեպք է արձանագրվել, միաժամանակ առողջացել է 5 քաղաքացի։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։
Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն: