Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ

2020-09-21 18:36 , Политика, 844

Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ

«Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

Նշենք՝ շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարելով, որ Իլհամ Ալիևը հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ փաստացի չեն ընթանում՝ պնդել էր, թե դրանց տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է ու, որ իրենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը։

«Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասված է Աննա Նաղդալյանի՝ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարկված պարզաբանման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть