Փաշինյանը ներկայացրել է ՀՀ մինչև 2050թ․վերափոխման ռազմավարությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը ներկայացրել է ՀՀ մինչև 2050թ․վերափոխման ռազմավարությունը

2020-09-21 13:59 , Политика, 1051

Փաշինյանը ներկայացրել է ՀՀ մինչև 2050թ․վերափոխման ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօրվանից սկսած կառավարության յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի ռազմավարության գաղափարին, տեսլականի իրականացմանը:

Փաշինյանի ներկայացմամբ՝ ռազմավարության հիմքում դրված է մեր ազգային արժեքները՝ Հայոց պետականությունը, անհատը, կրթությունը, աշխատանքը, ազգային նպատակները՝ պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը, համահայկականության առանցքը, ինքնությունը, հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը՝ վերափոխել միլիոնավոր անհատների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ):

Վարչապետն ընդգծել է, որ այդ ամենը ձևակերպել են 3 կարգախոսներով՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»:

Վարչապետը բացատրելով, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմավարություն ունենալ հենց այդ ժամկետի համար՝ առաջարկել է գնալ 30 տարի հետ ու ցավով արձանագրել, որ մեր պետական համակարգում առնվազն 30 տարվա կտրավածքով այդպիսի ռազմավարություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть