121 նոր դեպք, 29 առողջացած, 6 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

121 նոր դեպք, 29 առողջացած, 6 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-21 13:41 , Общество, 1873

121 նոր դեպք, 29 առողջացած, 6 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 121 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 29 մարդ, արձանագրվել է մահվան 6 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 47 552 դեպք է արձանագրվել, որից 42 637-ը ապաքինված, 936-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 287 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 6 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1633 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 265 241-ի։

Лента

Рекомендуем посмотреть