Արցախում պատերազմ էր, իսկ մի շքեղ վիլայում դիվանագետները մտավարժանքների մեջ էին․ Քոչարյան - RadioVan.fm

Онлайн

Արցախում պատերազմ էր, իսկ մի շքեղ վիլայում դիվանագետները մտավարժանքների մեջ էին․ Քոչարյան

2020-09-18 16:43 , Политика, 977

Արցախում պատերազմ էր, իսկ մի շքեղ վիլայում դիվանագետները մտավարժանքների մեջ էին․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ, քննարկել անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման, գլոբալ զարգացումների հետ կապված հարցեր:

Այդ մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նշվում է, որ հանդիպմանը նա ներկայացրել է նաև նրբություններ բանակցային գործընթացից։

««Մի շքեղ վիլայում, 11-12 երկրների դիվանագետներ հավաքված, մտավարժանքների մեջ էին: Արցախում պատերազմ էր, իսկ այնտեղ մի մեծ խմբի մտավոր վարժանքն էր: Ակնհայտ էր, որ ձևաչափը չաշխատող էր»»,-կարդում ենք հրապարակման մեջ:

«Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում: Այսօր չգիտեն: Նույնացնել Արցախը Հայաստանի հետ` այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, այն ցուցումն է, որը պետք է կարմիր գույնով գրված լինի. «մի’ արա»: Գործընկերոջից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է ամբողջ գործընթացին և, ի դեպ, նաև անվտանգությանը»,-քաղաքագետների՝ այդ թվում Երվանդ Բոզոյանի, Ալեքսանդր Մարգարովի հետ զրույցում նշել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть