Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 239 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 138 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 46 910 դեպք է արձանագրվել, որից 42 369-ը ապաքինված, 926-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 1 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3769 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 255 927-ի։