Սեպտեմբերի 21-ը կնշվի՝ մեծարելով «Մեր ժամանակների հերոս»-ին - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 21-ը կնշվի՝ մեծարելով «Մեր ժամանակների հերոս»-ին

2020-09-17 14:25 , Общество, 1223

Սեպտեմբերի 21-ը կնշվի՝ մեծարելով «Մեր ժամանակների հերոս»-ին

Հայաստանի անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ այդ օրը Զվարթնոց տաճարում տեղի կունենա ՊՈԱԿ-ի՝ «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագծի մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:

Նշվում է, որ արդեն երկրորդ տարին է «Մեր ժամանակների հերոսը»-ը Հանրային հեռուստաընկերության եթերում է:

«Յուրաքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:

2019 թ. սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:

Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաև «Մեր ժամանակների հերոսը» ֆեյսբուքյան էջով»,-մանրամասնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Лента

Рекомендуем посмотреть