Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 4 նոր դեպք է արձանագրվել, առողջացել է 10 քաղաքացի:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր։
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։
Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն: