Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 295 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 162 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 46 671 դեպք է արձանագրվել, որից 42 231-ը ապաքինված, 925-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 283 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 4319 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 252 158-ի։