Արցախում կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է

2020-09-16 13:45 , Общество, 1009

Արցախում կորոնավիրուսային վարակի 5  նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 5 նոր դեպք է արձանագրվել, առողջացել է 1 քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть