Արցախում կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է արձանագրվել, 4 հիվանդ առողջացել է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է արձանագրվել, 4 հիվանդ առողջացել է

2020-09-15 15:55 , Общество, 1104

Արցախում կորոնավիրուսային վարակի 3  նոր դեպք է արձանագրվել, 4 հիվանդ առողջացել է

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 3 նոր դեպք է արձանագրվել, առողջացել է 4 քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть