150 նոր դեպք, 248 առողջացած, 1+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

150 նոր դեպք, 248 առողջացած, 1+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-15 15:54 , Общество, 1209

150 նոր դեպք, 248 առողջացած, 1+1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 150 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 248 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 46 119դեպք է արձանագրվել, որից 41 941-ը ապաքինված, 920-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 1 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 2761 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 243 704-ի։

Лента

Рекомендуем посмотреть