«Չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին»՝ «Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի ազդակիր համայնքների ուսանողներին - RadioVan.fm

Онлайн

«Չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին»՝ «Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի ազդակիր համայնքների ուսանողներին

2020-09-14 18:35 , Общество, 1199

«Չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին»՝ «Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի ազդակիր համայնքների ուսանողներին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ նոր ուսումնական տարվա սկզբին՝ հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր` վերսկսում է Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:

«Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը:

Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին:

Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողները իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` Գնդեվազ – 043 404714

Գորայք – 043 404710

Սարավան – 043 404715

Ջերմուկ/Կեչուտ – 043 404751

Կամ՝ ուղարկել դիմումները [email protected]:

Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Կրթված ու արդար աշխատանքով իր ապագան կերտող երիտասարդությունն է ամուր պետության հենասյունը»,-ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումը հարակից համայնքների բնակիչներից խլել է ոչ միայն օրինական աշխատանքը, այլև Ամուլսարում չաշխատող, բայց Ամուլսարի ծրագրի շնորհիվ այլ եկամուտի աղբյուր ունեցող բնակիչների եկամուտի հնարավորությունները։

«Երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքներում 400-ից ավելի մարդ կորցրել է աշխատանքը, ավելի քան 500 մարդ արտագաղթել է, և փակվել է առնվազն 28 բիզնես՝ խանութներ, փոքր արտադրամասեր, սպասարկման ծառայություններ։ Այս բիզնես ծրագրերի մեծ մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում համայնքի բնակիչներին աջակցել էր հիմնել «Լիդիան Արմենիան»։

2008-2018 թվականների ընթացքում «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հարակից համայնքներում սոցիալական ծրագրերում ներդրել էր մոտ 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Ամուլսարի շինարարության ընթացքում շրջակա համայնքներում հիմնվել էր մոտ 50 փոքր բիզնես։ Երկու տարվա ապօրինության հետևանքով այդ բիզնեսների մեծ մասը փակվել է, սոցիալական ծրագրերը դադարեցվել են»,-նշել էին ընկերությունից։

Лента

Рекомендуем посмотреть