Ռուսաստանում այսօր համազգային սգո օր է - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում այսօր համազգային սգո օր է

2016-12-26 22:55 , Мир, 1001

Ռուսաստանում այսօր համազգային սգո օր է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանում այսօր սգո օր է հայտարարված` ի հիշատակ Սոչիում ՏՈւ 154 օդանավի աղետի հետևանքով զոհվածների:

Հիշեցնենք` Սոչիից Սիրիա թռչող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈւ 154 օդանավը կործանվել է Սև ծովում` երեկ` վաղ առավոտյան: Օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից րոպեներ անց։ Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ,Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ:

Նվագախումբն ուղևորվում էր Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին:

Ռուսաստանի Զինված ուժերի թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Բայնետովը հայտարարել է, որ կործանված Տու-154 ինքնաթիռը թռիչքից առաջ տեխնիկապես սարքին է եղել:

Лента

Рекомендуем посмотреть