Արցախում կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է

2020-09-14 15:12 , Общество, 1142

Արցախում կորոնավիրուսային վարակի 2  նոր դեպք է արձանագրվել, 1 հիվանդ առողջացել է

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2 նոր դեպք է արձանագրվել, առողջացել է 1 քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվան 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть