Ավտովթարից մահացել է Փարիզում թուրքական օդանավային ընկերության վրա հարձակում գործած ASALA-ի մարտիկ Աբրահամ Թովմասյանը - RadioVan.fm

Онлайн

Ավտովթարից մահացել է Փարիզում թուրքական օդանավային ընկերության վրա հարձակում գործած ASALA-ի մարտիկ Աբրահամ Թովմասյանը

2020-09-11 13:55 , Общество, 2480

Ավտովթարից մահացել է Փարիզում թուրքական օդանավային ընկերության վրա հարձակում գործած ASALA-ի մարտիկ Աբրահամ Թովմասյանը

Լիբանանում ավտովթարից մահացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը։

ՀԱՀԳԲ ֆեյսբուքյան էջի գրառումից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին:

«Այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և նորոգում է մեր վիշտը»,-ասվում է հայտարարությունում:

Նշվում է Աբրահամ Թովմասյանը՝ ընկեր Աբրահամը, կազմակերպությանն անդամակցել է 1980-ականների սկզբին՝ համապատասխան մարզումներից հետո 1980-ական թվականներին ակտիվ գործունեություն ծավալելով Եվրոպայում։

1983-ին նա ռումբային հարձակում է գործել Փարիզում թուրքական օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության: 1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական ժողովրդային շարժման մեջ՝ նպաստելով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:

«Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրմամբ կատարել իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին ներդրումը նրա անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ»,-ասված է ASALA-ի ֆեյսբուքյան գրառման մեջ, որում, միաժամանակ, նշված է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում նրա հիշատակի համար հոգեհանգստյան արարողություն կկատարվի:

Лента

Рекомендуем посмотреть