Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։
Այդ մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանությունից՝ նշելով, որ միջոցառումը կազմակերպել են՝ համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորության խորհրդի հետ։
Հաղորդվում է, որ ջրվեժի կլուսավորվի 15 րոպե տևողությամբ՝ տեղի ժամանակով երեկոյան ժամը 10-ին։