Արցախում կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք է արձանագրվել, 7 հիվանդ ծանր վիճակում է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք է արձանագրվել, 7 հիվանդ ծանր վիճակում է

2020-09-11 13:50 , Общество, 1029

Արցախում կորոնավիրուսային վարակի 5  նոր դեպք է արձանագրվել, 7 հիվանդ ծանր վիճակում է

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 5 նոր դեպք է արձանագրվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվան 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Արցախում փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть