Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 177 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 201 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 45 503 դեպք է արձանագրվել, որից 41 434-ը ապաքինված, 909-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3450 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 231 259-ի։