174 նոր դեպք, 210 առողջացած, 1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

174 նոր դեպք, 210 առողջացած, 1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-10 15:57 , Общество, 1220

174 նոր դեպք, 210 առողջացած, 1 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 174 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 210 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 45 326 դեպք է արձանագրվել, որից 41 233-ը ապաքինված, 906-ը՝ մահվան ելքով։ Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 279 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 1 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3250 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 227 809-ի։

Лента

Рекомендуем посмотреть