ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց։