«Գնում ենք քարե դա՞ր»․ Գայանե Ավագյանը՝ աբորտի արգելիքի վերաբերյալ նախագծի մասին - RadioVan.fm

Онлайн

«Գնում ենք քարե դա՞ր»․ Գայանե Ավագյանը՝ աբորտի արգելիքի վերաբերյալ նախագծի մասին

2020-09-09 18:04 , Политика, 1320

«Գնում ենք քարե դա՞ր»․ Գայանե Ավագյանը՝ աբորտի արգելիքի վերաբերյալ նախագծի մասին

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու առաջարկությունը։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը, չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին:

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովումի նիստին ներկա է եղել նաև առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Առողջապահական գերատեսչության ներկայացուցիչը բացասական է գնահատել առաջարկվող փոփոխությունը՝ ընդգծելով, որ այն հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց անդամակցում է Հայաստանը։

«Առաջարկվում է բոլոր տեսակների աբորտների արգելք Հայաստանում, անգամ՝ բռնաբարության արդյունքում, սեռական օրգանների վնսավածքների, պտղի արատների դեպքում, և մենք, կարծես, գնում ենք դեպի 40-50-ական թվականներ։ Աշխարհն այսօր առաջ է գնացել և կան աբորտը կարգավորող բազմաթիվ միջազգային օրենքներ, կոնվենցիաներ, որոնցից շատերին Հայաստանը անդամագրվել է, վավերացրել է և կրում է պարտավորություն։ Արգելեցինք աբորտը, ի՞նչ է լինելու։ Ինչպես արդեն ցույց է տվել սովետական միության փորձը, 1936 թվականին արգելվեց աբորտը՝ մինչև 1956-ը, Ռումինիայի փորձը՝ 1966-ին արգելվեց, 1989-ին նորից ասեց՝ կներեք, ժողովուրդ, սխալվել ենք։ Եվ շատ երկրներում է այդպես։ Հիմա մենք, լինելով դեմոկրատական, առաջադեմ, ամբողջ աշխարհի կողմից ընդունված երկիր՝ կնոջ իրավունքի պաշտպանության իմաստով, հիմա գնում ենք դեպի քարե դա՞ր»,-վրդովվել է տիկին Ավագյանը, որին ընդհատել է Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ նշելով․

«Տիկի՛ն Ավագյան, ներողություն, այդպես ջղայնացած մի ասեք, ոչ մի տեղ չենք գնում, քննարկում ենք ընդամենը»։

Лента

Рекомендуем посмотреть