«Պարոն Ծառուկյան, ետ տուր իմ կյանքը». Այս գրությամբ պաստառով այսօր Ազգային ժողովի դարպասների հարեւանությամբ ակցիա էր անցկացնում երևանաբնակ 43-ամյա Արտակ Խաչատրյանը։
«Ռադիո Վան»-ի հարցին, թե ո՞րն է դժգոհության պատճառը՝ քաղաքացին ասաց, թե քաղաքական գործչի «մարդիկ» պղծել են իր կյանքը, իսկ թե կոնկրետ ինչպիսի արարքներով՝ որևէ հիմնավորում չհնչեց։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Արտակ Խաչատրյանի հետ զրուցեց Լիաննա Մարգարյանը