Արցախի Հանրապետության (ԱՀ) անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ, քննարկել անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությունը, իրականացված և իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Մենք գնում ենք ստուգում ոչ թե այն, թե ով ինչ չարաշահում է արել, այլ թե օրենսդրական որ դրույթներն են թույլ տվել, որ այդ չինովնիկը կարողացել է խախտել օրենքը. ներկայացնում ենք Անվտանգության խորհուրդ և առաջարկում, թե ինչ օրենքներ ընդունենք, որ գումարների անօրինական հոսքի ճանապարհը փակենք: Մեր գործառույթը օրենսդրական բազան հստակեցնելն է և հնարավորություն չտալ, որ գումարները թալանվեն և գումարների լվացում չկատարվի: Մեր չինովնիկները 1 միլիարդ 300 միլիոնի մեքենայի վրա ծախս են անում: Թողենք շարունակե՞ն, թե՞ փոխենք: Փոխում ենք: Վերջ, էլ չի կարողանա իր կնոջն ուղարկել Երևան՝ սալոն»,- ասաց Բաբայանը:- պարզաբանեց Բաբայանը, որի խոսքով՝ «անվտանգության խորհրդի մասին փողոցում այնքան հարցեր են պպտվում, որ արդեն գլուխը առնում էր, որ փախներ»
Արցախի օրենսդիրների հետ հարցուպատասխանից այլ մանրամասներ՝ տեսանյութում։