Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է արձանագրվել, 6 մարդ առողջացել է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է արձանագրվել, 6 մարդ առողջացել է

2020-09-09 15:47 , Общество, 965

Արցախում կորոնավիրուսային վարակի 1  նոր դեպք է արձանագրվել, 6 մարդ առողջացել է

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1 նոր դեպք է գրանցվել, միաժամանակ առողջացել է 6 քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12502 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть