Մոսկվայում հրաժեշտ են տալիս Թուրքիայում սպանված դեսպանին - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Թուրքիայում սպանված դեսպանին

2016-12-22 22:55 , Мир, 973

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Թուրքիայում սպանված դեսպանին

Մոսկվայում այսօր հրաժեշտ են տալիս երկուշաբթի օրը Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անրեյ Կարլովին։

Թաղման արարողությանը մասնակցում է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախօրեին Պուտինի հրամանագրով` Կարլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։

Թուրքիայում էլ Դեսպան Կարլովի անունով կանվանակոչվի փողոցը, որտեղ տեղակայված է Անկարայում ՌԴ դեսպանատունը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը մահացել է Անկարայի պատկերասրահներից մեկում ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը կողմից արձակված կրակոցներից։ Դեսպան Կարլովը ելույթ էր ունենում Ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ ցուցադրվում էին Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերը։

Դեսպանի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի: 6 մարդ ձերբակալվել է Այդըն նահանգում, որտեղ ծնվել է հանցագործություն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշը։ Այդընում ձերբակալվել են նրա հայրը, մայրը, քույլը, և այլ հարազատներ։ Եվս վեց կասկածյալ ձերբակալվել է Իզմիր նահանգում, իսկ Անկարայում՝ մի փաստաբան, ում բնակարանում ավելի վաղ հաստատվել էր Ալթընթաշը։

Лента

Рекомендуем посмотреть