ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերության կողմից խաղողագործներին խաբելու խնդիրը քննելու նպատակով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նշենք, որ «Վինար» գործարանը մինչ օրս Արարատի խաղողագործներին չի վճարել դեռևս 2015-ին մթերած խաղողի գումարները: Ընդհանուր պարտքը գյուղացիներին ոչ թե 47 մլն դրամ է, ինչպես հայտարարում էին ընկերությունից՝ այլ, ինչպես պարզել է գյուղատնտեսության նախարարությունը, պարքը գյուղացիներին կազմում է շուրջ 100 մլն դրամ: Պարտքի չվճարումը մթերող կազմակերպությունը հիմնավորում էր հանգամանքով, թե չի կարողանում իրացնել իր սպիրտը, սակայն գյուղնախարարության կողմից ընկերության հետ տարվող մեկամսյա բանակցությունները բացահայտել են, որ ընկերությունը նույնիսկ չունի այդ սպիրտը:
Մանրամասները՝ ռեպորտաժում.