Երևանյան մանկապարտեզները կաշխատեն սեպտեմբերի 15-ից՝ սահմանափակ թվով երեխաների համար - RadioVan.fm

Онлайн

Երևանյան մանկապարտեզները կաշխատեն սեպտեմբերի 15-ից՝ սահմանափակ թվով երեխաների համար

2020-09-07 20:59 , Общество, 1100

Երևանյան մանկապարտեզները կաշխատեն սեպտեմբերի 15-ից՝ սահմանափակ թվով երեխաների համար

Սեպտեմբերի 15-ից Երևանում մասամբ կվերսկսվի նախադպրոցական կրթությունը, մանկապարտեզներ կհաճախեն սահմանափակ թվով երեխաներ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը:

2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:

Որպես իրազեկում.

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,-ասված է Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть