Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 16։50-ից մինչև 17։10‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ պատճառը Երևան-Սևան ավտոմայրուղու 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքների իրականացումն է։