ՀՀ-ն կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը ևս 5 ԵՄ երկրի հետ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը ևս 5 ԵՄ երկրի հետ

2020-09-07 17:36 , Политика, 1068

ՀՀ-ն  կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը ևս 5 ԵՄ երկրի հետ

Հայաստանը Եվրամիության (ԵՄ) ևս 5 երկրի՝ Բուլղարիայի, Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների և Գերմանիայի հետ կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը։

Համաձայնագրի կիրարկման արձանագրությունների վավերացումն այսօր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայութան պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով անօրինական ներգաղթյալների խնդրի կարգավորման ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ նշել է, որ 2020-ին առաջին անգամ կառավարությունը հաստատել է պետական ծրագիր՝ օժանդակելու հարկադիր վերադարձող քաղաքացիներին:

«Մինչ այդ պետությունն այս ոլորտում եղել է բացակա: Ծրագրով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցող քաղաքացիներին, տրամադրում ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝ 60 հազար դրամի չափով 6 ամսվա ընթացքում»,-ասել է Ղազարյանը:

Նշենք՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Մինչ այս արձանագրությունը վավերացվել է երեք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Չեխիայի հետ։

Ըստ միգրացիոն ծառայութան պետի՝ համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:

Лента

Рекомендуем посмотреть