Վրաստանի հայերը սոցիալական ցանցերում օգնության կոչ են տարածում օրեր առաջ ավտովթարի ենթարկված Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կյանքը փրկելու համար։
Aliq.ge-ի փոխանցմամբ, քահանան կոմայի մեջ է, վթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ և առաջին կարգի բացասական արյան կարիք ունի։
Վիրահայերը արյան դոնոր դառնալու կոչ են անում բոլոր նրանց, ովքեր հիվանդացած չեն եղել հեպատիտով ու բավարար առողջ են:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել էր, որ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը ավտովթարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա խնդրել էր աղոթել հոգևորականի համար։