Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 62 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 32 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 44 845 դեպք է արձանագրվել, որից 40 121-ը ապաքինված, 900-ը՝ մահվան ելքով։ Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով վարակված 275 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1038 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 219 177-ի։