Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի՝ ԱԻՆ աշխատակցի տոնն է - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի՝ ԱԻՆ աշխատակցի տոնն է

2020-09-04 16:58 , Общество, 1011

Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի՝ ԱԻՆ աշխատակցի տոնն է

Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակցի տոնն է։

Օրվա առթիվ համակարգում աշխատողներին հղած շնորհավորական ուղեձում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշելով, որ տարեցտարի տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին, միջազգային հանրությանը, փրկարարական մեծ ընտանիքին՝ բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ և աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար, նկատել է՝ աշխարհն այս ճանապարհով առաջ է շարժվում, և դա է պատճառը, որ առաջադեմ պետությունները գերադասում են հնարավորինս շատ և նպատակային ներդրումներ կատարել կարևորագույն այս ոլորտում:

Նախարարն ուրախությամբ ընդգծել է՝ Հայաստանը ևս առաջադեմ երկրների ճանապարհով է գնում:

«Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,-ասված է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть