«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկում մարդկանց սպանության համար:
Հիշեցնենք, միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի մայրաքաղաքի արևտմյան շրջաններից մեկում երկուշաբթի երեկոյան: Բեռնատարը մխրճվել էր մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ: Միջադեպի հետևանքով 12 մարդ մահացել է, շուրջ հինգ տասնյակն էլ՝ վիրավորվել: